20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Դինքի սպանության գործով Գյուլենին ձերբակալելու որոշում է կայացվել

Թուրքական դատարանը «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենին ձերբակալելու որոշում է կայացրել: Այս մասին տեղեկացնում է «Haberler» լրատվական կայքը:

Ստամբուլի դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության դատախազ Գյոքալփ Քյոքչյուն Դինքի սպանության հետաքննության շրջանակներում Ֆեթուլլահ Գյուլենին և մի քանի այլ անձանց ձերբակալելու պահանջ էր ներկայացրել դատարան: 

Բավարարելով դատախազության միջնորդությունը՝ դատարանը Գյուլենին, նախկին դատախազ Զեքերիա Օզին, լրագրողներ՝ Ֆարուք Մերջանին, Էքրեմ Դումանլըին, Ադեմ Յավուզ Արսլանին և փաստաբան Իբրահիմ Քոջային ձերբակալելու որոշում է կայացրել:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ