17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Քննարկվել են առողջապահության ոլորտի բարեփոխումները

 Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» տարածքում դեղամիջոցների արտադրման և ներկրման կազմակերպման աշխատանքներով զբաղվող «Ֆարմատեք» ընկերություն:

Հիմնական արտադրամասում և լաբորատորիաներում շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է «Ֆարմատեքի» գործունեության պայմաններին, արտադրական հզորություններին և զարգացման ծրագրերին: Կառավարության ղեկավարը կարևորել է դեղագործական այս ընկերության գործունեության ընդլայնումն ու արտադրական ծավալների ավելացումը:

Կարեն Կարապետյանն այցելել է նաև «Արաբկիր» բժշկական համալիր, ծանոթացել մատուցվող մանկաբուժական ծառայություններին, ապա խորհրդակցություն անցկացրել «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ: Խորհրդակցության ընթացքում  կառավարության ղեկավարը ներկայացրել է առողջապահության ոլորտում նախատեսվող բարեփոխումները և դրանց  փիլիսոփայությունն ու նպատակը: Քննարկվել են, մասնավորապես, ոլորտում կոռուպցիայի վերացման, մատուցվող ծառայությունների որակի, պետական պատվերի բաշխման համակարգի, դեղորայքային քաղաքականության, պետական վերահսկողության մեխանիզմների, մարզային առողջապահական համակարգերի խնդիրները:

Վարչապետը հորդորել է «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ ներկայացուցիչներին՝ Առողջապահության նախարարի հետ ակտիվ համագործակցությամբ մշակել և ներկայացնել քննարկված հարցերին վերաբերող կոնկրետ առաջարկությունների փաթեթ:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ