«Նատալին ցույց են տալու, Մարգրիտին կնության տալու»
«Նատալին ցույց են տալու, Մարգրիտին կնության տալու: Ինչպես ֆիլմում՝ ՀՀԿ-ականների դեպքում էլ՝ ցանկացած դեպքում լինելու է Սերժ Սարգսյանի իշխանություն»,- այս մասին խոսեց, այսօր՝ մարտի 15-ին «Օսկանյան-Ռաֆֆի-Օհանյան» դաշինքի թեկնածու Արմեն Մարտիրոսյանը :
«Հանրապետականների հետ զրույցի ընթացքում հիշեցրեք, որ Կարեն Կարապետյանը պատգամավոր չունի, թեկնածու չունի եւ ինքն ուղղակի վարչապետ չի կարող աշխատել: Աշխարհում ընդունված է, որ վարչապետն ընտրություններին մեծամասնություն պետք է ունենա, իսկ Կարեն Կարապետյանն անգամ մեկ թեկնածու չունի: Կարեն Կարապետյանն այս անգամ էլ է թողնելու գնա: Ինչպես քաղաքապետ եղած ժամանակ, այնպես էլ հիմա է ասելու՝ ես դրսում շատ ավելի բարձր աշխատավարձ ունեմ, թողնում եմ գնամ: Նա մի անգամ այդպես արել է, երկրորդ անգամ էլ է նույն բանն անելու»,- նկատեց Մարտիրոսյանը:
«Դուք չեք ընտրում ոչ Վիգեն Սարգսյանին, ոչ Արփինե Հովհաննիսյանին եւ ոչ էլ Տարոն Մարգարյանին: Իրենք որոշում կայացնողներ չեն, իրենք ուղղակի որպես շատ գեղեցիկ դեմքեր են, բերել այդ եռյակում դրել են: Ինչպես «Խաթաբալա» կինոյում են ցույց տալիս՝ «Նատալին ցույց են տալու, Մարգրիտին կնության տալու…»: Այդպես՝ ցանկացած դեպքում դա լինելու է Սերժ Սարգսյանի իշխանությունը»,-եզրափակեց Արմեն Մարտիրոսյանը: