14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Մութ ու ցուրտ տարիներն՝ անպտղության պատճառ

Այսօր ամբողջ աշխարհում գոյություն ունեն մոտ քառասուն տեսակի անպտղության հիվանդություններ: Դրանց հիսուն տոկոսը կանանց մոտ է, քառասուն տոկոսը՝ տղամարդկանց, իսկ մյուս տասը տոկոսը՝ և կանանց, և տղամարդկանց մոտ էլ կարող է հանդիպել: Այսօր ասուլիսում ասաց Վերարտադրողական առողջության հայկական ասոցիացիայի նախագահ, Բ.Գ.Դ. գինեկոլոգ Էդուարդ Համբարձումյանը:

Վերջինիս խոսքով՝  Հայաստանում անպտղության խնդիրների պատճառները հիմնականում 1990-ականների ցուրտ ու մութ տարիներն են: Այն ժամանակ ծնողների ապրած սթրեսը, ոչ ճիշտ սնունդը այս սերնդի մոտ անպտղություն է առաջացնում:

Անպտղություն ունցող կանայք հիմա հաճախ դիմում են սերմնահեղուկի դոնորի օգտագործմանը: Նախկինում շատերը խուսափում էին սրանից՝ ելնելով կարծրատիպերից, սակայն հիմա դիմում են այս մեթոդին՝ անհայտ թողնելով դոնորին:

՛՛Միայնակ մայրերն ասում են՝ ինձ պետք է երեխա, բայց ապահովեք, որ հիվանդ չլինի, արտաքինին ևս կարող են ուշադրություն դարձնել՛՛,-ասաց ասոցիացիայի նախագահը: Դիտարկմանը, որ շատ է խոսվում, որ սերմնահեղուկները բերվում են դրսից, Համբարձումյանն արձագանքեց. ՛՛Տեղականից լավը չկա, դրսից ներկրման կարիքը չկա՛՛:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ