26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայաստանը հետեւողականորեն ամրապնդում է սեփական պաշտպանությունը․ ՀՀ նախագահ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ հայկական եւ ռուսական կողմերը պետք է քննարկեն Գյումրիում համատեղ ռազմա-արդյունաբերական համալիրի ստեղծումը։

РИА Новости փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հետեւողականորեն ամրապնդում է սեփական պաշտպանությունը, այդ թվում՝ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում։ Այս առումով նա նշել է Հայաստանի տարածքում ռուսական 102-րդ ռազմաբազայի ստեղծումը։

«Հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության համար նշանակալի էր 2013 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մեր համատեղ այցը Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազա, որտեղ քննարկվեցին դրա ռազմատեխնիկական արդիականացման խնդիրները: Դրանց լուծման համար նպատակահարմար է Գյումրիում համատեղ պաշտպանական արդյունաբերական համալիրի նախագծի ստեղծման շահագրգռված քննարկումը հայկական եւ ռուսական կողմերի միջեւ»,- ասել է նա։

 Ընդ որում, նախագահը նշել է, որ համալիրի բազմապրոֆիլ մասշտաբն անհրաժեշտ է այնպես հաշվարկել, որպեսզի 102-րդ ռազմաբազայի արդիականացմանը զուգահեռ, այն որպես հարթակ ծառայի Ռուսաստանի եւ Հայաստանի հետ սահմանակից երկրների միջեւ գործնական ռազմաքաղաքական համագործակցության հաստատման համար՝ Ռուսաստանի համար սպառազինությունների ավանդական շուկա մուտքով:
«Գյումրիում աշխատատեղերի ստեղծումը նաեւ գործոն կդառնար քաղաքում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման համար»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ