06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը կանգ չի առնի

ՀՀ նախագահ Սերժ Սարգյանը Ռուսաստանին անվանել է Հայաստանի առանցքային գործընկերներից մեկը տարբեր ոլորտներում եւ հայկական տնտեսության գլխավոր ներդրողը։

«Ընթացող տարում մենք նշում ենք Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը»,- ասել է Սերժ Սարգսյանը Известия-ում տպված իր հոդվածում, գրում է РИА Новости-ն։

Սերժ Սարգյսանը նշել է, որ երկրները չեն պատրաստվում կանգ առնել ձեռք բերվածի վրա, քանի որ համագործակցության պոտենցիալը շատ ավելի լայն է, ինչն էլ մոտիվացնում է Ռուսաստանին եւ Հայաստանին փոխաշահավետ տնտեսական հետագա համագործակցության։

Սերժ Սարգսյանը նաեւ ընդգծել է Եվրասիական տնտեսական միության դերը երկրների միջեւ առեւտրային հարաբերությունների զարգացման հարցում։

«Եվրամիությանն անդամակցելուց հետո մեր տնտեսական եւ առեւտրական հնարավորությունները շատ ավելի ընդլայնվել են՝ հաշվի առնելով այն, որ մեր առաջ բացվել է 180 միլիոնանոց սպառողական շուկա՝ ԵԱՏՄ երկրների շուկան։ Միությունը հնարավորություն է ընդձեռում ապրանքների, ծառայությունների, աշխատուժի եւ կապիտալի ազատ շրջանառության։ Դա անկասկած մեծ առավելություն է»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, մարտի 14-15-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով։

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ