17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանը ծերացող երկիր է դառնում

2014 թվականի հունվարի մեկից Հայաստանում երրորդ և հաջորդ երեխայի համար ընտանիքին կտրամադրվի մեկ միլիոն դրամ, իսկ հինգերորդ և հաջորդ երեխաների համար՝ մեկ ու կես միլիոն դրամ: Այս մասին այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը:Այս և մի շարք այլ ծրագրեր իրականացվում են ծնելիությունը խթանելու համար:

Բաբաջանյանի խոսքով՝ վերջին տասը տարիներին ծնելիության աճ է գրանցվել: 2005-2012 թվականներին այդ թիվն աճել է քսան տոկոսով:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը համաձայնեց իրականացվող ծրագրերի անհրաժեշտության հետ, սակայն հավելեց, որ արդեն  2015թ-ից հետո ծնունդների թվաքանակը նվազելու է: Պատճառն այն է, որ ծնողի դերում արդեն հայտնվելու է իննսունականների սերունդը, որը ներկայումս բազմաթիվ խնդիրներ ունի անպտղության հետ կապված:

Մտահոգիչ է նաև, որ երրորդ երեխան ունցող ընտանիքները ընդամենը տասնհինգ տոկոսն են կազմում:

Հայրապետյանը ևս մեկ խնդիր առանձնացրեց, որը նկատելի է ուսումնասիրությունների արդյունքում: Մինչև 2050  թվականը Հայաստանի միջին տարիքը կհասնի հիսունի:  ՛՛Հայաստանը դառնում է ծերացող երկիր: Սա լուրջ մարտահրավեր է, որի դեմ պետք է պայքարել՛՛,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ