17 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

10 հազար մարդ` Ազատության հրապարակում. հացադուլից դուրս գալու պահանջը /վիդեո/

Քիչ առաջ արդեն վեցերորդ օրն Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած ազատամարտիկ, պահեստազորի փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը հանդես եկավ հայտարարությամբ:

Նախապես ազատամարտիկը նշեց, որ իր հացադուլը անձնական շահ եւ որեւէ պահանջ չի հետապնդում: “Իմ պահանջն ուղղված է համայն հայությանը, համախմբվենք ու 21-րդ դարը մերը դարձնենք: Ես հացադուլից դուրս կգամ հուլիսի 28-ին ժամը 18.00-ին` պայմանով, որ այդ օրը այդ ժամին այստեղ` Ազատության հրապարկում, տեսնեմ հավաքված եւս 10 հազար հայի, որոնց համար թանկ է հայրենիքի ճակատագիրը: Հակառակ դեպքում շարունակելու եմ 10 օր նույն պայմանով` շարունակաբար”,-հայտարարեց ազատամարտիկը: 

Նրա կողքին նստացույց իրականացնող մյուս ազատամարտիկները հավաստեցին, որ եթե Խաչիկ Ավետիսյանի առողջական վիճակը բարդանա, եւ նա չկարողանա պայքարել, նրա փոխարեն հացադուլ կհայտարարեն իրենք:

Մանրամասները`  Henaran.am-ի տեսանյութում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ