19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Հրամանատարն ու զինծառայողը ստիպված ծեծել են վարորդին

“Հարցը 100 դրամը չի, վերաբերմունքն է, եթե անվճար երթեւեկելու իրավունք ունեմ, ուրեմն էս երկրի համար մի բան արել եմ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց պայմանագրային զինծառայողներից մեկը: Նա կոպիտ խոսեց ավտոբուսի վարորդի հետ, անգամ ուզում էր հարվածել վերջինիս:

“Բա ցույց եմ տալիս վկայականը, ասում ա` ի՞նչ ա հարյուր դրամ չունես”,-ասաց զինծառայողը: Վերջինիս պատմելով, ավտոբուսների վարորդները արդեն գիտեն, որ անվճար են երթեւեկելու, ու եթե առավոտյան շուտ կանգառում միայն իրենք են լինում՝ չեն կանգնում:

“Ընկերներիցս մեկը ուշացավ աշխատանքից: Հրամանատարին ասաց, որ նկատողությունը ոչ թե իրեն տա, այլ վարորդներին, որ չեն կանգնում”,-պատմեց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ հրամանատարը տվյալ զինծառայողի հետ գնում է ավտոպարկ: “Չեմ ուզեցել, չեմ կանգնել, կարաս բան ասես”,-վարորդն էր ասել զինվորականներին:

Վերջիներիս նյարդերը չէին դիմացել, ու ծեծել էին վարորդին:

“Չեմ ասում ծեծը լավ բան է, ու մենք ճիշտ էինք, ուղղակի արհամարհական վերաբերմունքի արժանի չենք, դրա համարը ծեծը մեկ-մեկ պետք ա”,-եզրափակեց զինվորականը:

Ի դեպ, մեր զրուցակցի ցանկությամբ՝ նրա անունը չենք նշում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ