11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԱԳՆ-ն ու ՌԴ-ի դեսպանատունը կրկին անտարբերություն են ցուցաբերել

Այսօր ՛՛Մեդիա կենտրոնում՛՛ կազմակերպվել էր քննարկում Ռուսաստանում խոշոր ավտովթարի պատճառ դարձած բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանի դեպքի, նրա նկատմամբ խտրական վերաբերմունքի համար: Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանին մեղադրում են այս դեպքի մեջ, սակայն հիմնական անհանգստացնողը Հայաստանի քաղաքացու նկատմամբ խտրական վերաբերմուն ու մարդու իրավունքների խախտումն էր, քանի որ նրան կանացի խալաթով էին հիվանդանոցից տեղափոխել դատարան:

Քննարկմանը մասնակցում են իրավաբաններ, Հրաչյա Հարությունյանի հարազատներից, մեդիա բլոգեր, սակայն էականն այն է, որ ներկա չեն մասնակիցներ ԱԳՆ-ից, Ռուսաստանի հայերի միությունից և ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանատնից: Վերջիններս արձագանքելով հրավերին՝ ասել են, թե կամ կգան, կամ ոչ: Իսկ ԱԳՆ-ից էլ ուղղակի հրաժարվել են ներկայանալ: Նշենք, որ այս երեք կառույցներին շատ են մեղադրում սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում այս հարցի հետ կապված գրեթե ոչ մի արձագանք չանելու հետ կապված:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ