12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Նախաձեռնություն “Աջակցենք Հրաչյա Հարությունյանի ընտանիքին”

Ռուսաստանում խոշոր ավտովթարի պատճառ դարձած բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանի ընտանիքին աջակցելու նպատակով նախաձեռնություն է  ստեղծվել “Ֆեյսբուք”  սոցիալական ցանցում քաղաքացիների կողմից հնչեցված առաջարկների հիման վրա:

“Քանի որ հայտնի դարձավ, որ Հրաչյա Հարությունյանը արտագնա աշխատանքի է մեկնել հիմնականում որդու՝ 2012-ի մայիսին վախճանված 21-ամյա Սերոբ Հարությունյանի շիրմաքարի համար գումար վաստակելու նպատակով, նախաձեռնության համահեղինակները որոշել են հանգանակության միջոցով օժանդակել Հարությունյանների ընտանիքին:

Նախաձեռնությունը համաձայնեցված է Հրաչյա Հարությունյանի դստեր եւ եղբորորդու՝ Լիլիթ եւ Արթուր Հարությունյանների հետ: Նախաձեռնությունը կաշխատի հնարավորինս թափանցիկ՝ ամենօրյա հաշվետվությունների միջոցով:

Խնդրում ենք Ձեր մասնակցությունը, շնորհակալություն:

Հաշվի համարների եւ օնլայն գումար փոխանցելու հնարավորությունների մասին կտեղեկացնենք ավելի ուշ”,-ասված է հաղորդագրությունում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ