07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Մեղավորը, բնավ էլ, Հրաչյա Հարությունյանը չէ

Լևոն Մութաֆյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

”Մեծագույն ուշադրությամբ դիտեցի ՌՈՍԻՅԱ 1 ալիքի հաղորդումը… Այստեղ հանդես եկան ողբերգության վկաներ, լրագրողներ, ճանապարհային ոստիկանության պատասխանատուներ… Ազնվագույն հաղորդում, որը հողմացրիվ արեց դեռ մեկ օր առաջ հնչած մեղադրանքները, պատասխանեց բազմաթիվ հարցերի, ի վերջո՝ բացահայտեց պատահարի մեղավորին, որը բնավ էլ Հրաչյա Հարությունյանը… չէ: Առաջին պատասխանատուն գործատուն է՝ Համլետ Գուլակյանը: Բացահայտվեց նաև մի մեղադրանք, որը հանիրավի հնչեցնում էին լրագրողները՝ իբրև թե Հարությունյանի կողմից 7 անգամ տուգանված լինելու մասին: Նման փաստեր գոյություն չունեն: Այս հաղորդման ընթացքում բացահայտվեց նաև Մոսկվայի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից շրջանառության մեջ դրված սուտն ու կեղծիքը: Այս պաշտոնյան առաջնորդվել է կեղծիքով՝ այսպիսով հրապարակայնորեն, ԶԼ միջոցներով տարածելով իրականությանը չհապատասխանող տեղեկություններ և եզրակացություններ… Ավելին, շատերը հիշատակեցին այն փաստը, որ տվյալ խաչմերուկում բացակայել է լուսացույցը: Իսկապես, ստացվում է, որ Հրաչյա Հարությունյանը հանցագործ չէ, նա որևէ հանցանք չի գործել, ամեն ինչ արել է՝ կանխելու համար պատահարը… Ի՞նչ են պատասխան տալու այս մարդուն, նրա ընտանիքին բոլոր նրանք, ովքեր այս օրերին վայրահաչում են, անվանարկում Հրաչյա Հարությունյանին, նրան հանցագործ կոչում… Ռուս գործընկերները հարց հնչեցրեցին. նա սրիկա է թե հերոս… Պարզվեց, որ Հրաչյա Հարությունյանը սրիկա չէ, հանցագործ չէ, մարդ է, որը ձգտել է ամեն կերպ կանխել իրավիճակը… Մի կարևոր հանգամանք ևս. հնչեցին նաև կասկածներ այն մասին, որ ավտոբուսի վարորդը ևս ունի մեղավորության իր չափը…
Հետևաբար, ամեն տեսակի պետրոսղազարյանակերպներին ու նմաններին կոչ եմ անում իրենց մեղքերին թողություն խնդրել: Եվ՝ պնդում եմ նախկինում հնչեցրած պահանջները՝ պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր նվաստացրել են Հրաչյա Հարությունյանին, կանացի խալաթ հագցրել, դեղերի ազդեցության տակ դատավճիռ կայացրել”:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ