07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ծեծվող երեխան 25 տարեկան է. քաղաքապետարանն արձագանքում է

Ինչպես Henaran.am-ին հաջողվեց ճշտել, երեկ` հուլիսի 16-ին միջադեպ է տեղի ունեցել Հանրապետության հրապարակում: Այստեղ, երեկոյան ժամը 23-ի սահմաններում իրենց աշխատանքն էին իրականացնում Երեւանի քաղաքապետարանի առեւետրի եւ սպասարկումների վարչության աշխատակիցները:

“Սովորականի նման ապօրինի առեւտուր անողներին մոտենում եւ ասում էինք, որ արգելված է, հավաքեն եղած-չեղածն ու հեռանան”,-պատմեց վարչության մասնագետ Աշոտ Ջանունցը: 

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, վարչության պետ Արման Եդոյանը ծեծել է փուչիկ վաճառող ծնողազուրկ մի երեխայի: “Նման բան չի եղել, Եդոյանը մատով անգամ չի կպել Արսենին /տղայի անունն է-խմբ./: Ավելին, նա 25 տարեկան է, ծնողները Արցախում են ապրում”,-մեզ հետ զրույցում նշեց քաղաքապետարանի աշխատակիցը:

Նրա պատմելով առեւտուր անողներն են ինքնաբուխ մինի ակցիա արել, ինչի արդյունքում Արսենը վայր է ընկել: “Երեկ ոստիկանությունը զբաղվում էր խնդրով, ոչ մի ծեծկռտուք չի եղել”,-ասաց Ա. Ջանունցը:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ հենց երեկ միջադեպի մասին տեղեկացվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

“Ասեմ, որ ծեծռտուք չի եղել, ոչ մեկը անգամ մատով չի կպել այսպես ասած` “անչափահասին: Ոստիկանությունն է զբաղվում, տվել են դատաբժշկական փորձաքննության ուղեգիր: Սակայն ասեմ, որ այդ երիտասարդին տեղափոխել են “Էրեբունի” բժշկական կենտրոն, այնտեղ բժիշկները նշել են, որ բռնության հետքեր չկան”,-ասաց Ա. Գեւորգյանը:

Վերջինիս խոսքով` դա հերթական աղմուկն էր, որ բարձրացրին բացօթյա ապօրինի առեւտրով զբաղվողները:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ