07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Բագրատյանը` մասսո՞ն, ”Ոսկե ծիրանը”` մասսոնական կազմակերպությո՞ւն

”Մխիթարիչ” բարեգործական ընկերության նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հերթական անգամ անդրադարձավ Հայաստանում մասսոնական մի շարք կազմակերպությունների առկայությանը: Սակայն այս անգամ Ստամբոլցյանը “բացահայտումը” արեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի մասով էր:

Ըստ նրա` Բագրատյանը մասսոնական կազմակերպության անդամ է կամ նույնիսկ ղեկավար: ”Այս եզրահանգմանը ես եկա, երբ լսեցի Հրանտ Բագրատյանի ելույթն Ազգային ժողովում, նա հարցնում էր` ինչու է հայկական դպրոցում եկեղեցու պատմություն դասավանդվում”,-ասաց Ստամբոլցյանը:

Նա մեկ այլ հայտարարություն ևս արեց` նշելով, որ ”Ոսկե ծիրանը” ևս մասսոնական կազմակերպություն է: Դրա ապացույցն, ըստ նրա, փառատոնի լոգոն է:

”Ժապավենի միջից ծիրանն է երևում` որպես աչքի բիբ, սակայն դա մասսոնական նշան է, և բացահայտվեց, որ ”Ոսկե ծիրանը” մասսոնական կառույց է”,-շեշտեց Ստամբոլցյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ