15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Մեկնարկել է “Առողջ սերունդ`պաշտպանված հայրենիք” փառատոնի համաքաղաքային փուլը

Երեւանի քաղաքապետի կողմից հաստատված կանոնակարգի համաձայն` հուլիսի 10 -ից մեկնարկել է “Առողջ սերունդ`պաշտպանված հայրենիք” համաքաղաքային բակային ավանդական փառատոնը` 7 մարզաձեւերից. շաշկի, շախմատ, վոլեյբոլ, հանդբոլ, հեծանվավազք, բասկետբոլ, ֆուտբոլ: Մինչ համաքաղաքային փուլը, մայրաքաղաքի 12 վարչական շրջանների թիմերը տեղերում պարզել են լավագույններին, որոնք էլ արդեն ուժերը չափում են համաքաղաքային փուլում:

Միջոցառման գլխավոր նպատակը դեռահասների ու պատանիների շրջանում առողջ ապրելակերպի սերմանումն է: Մարզական ունակություններով առանձնահատուկ աչքի ընկած մասնակիցները կընդգրկվեն մայրաքաղաքի մարզադպրոցներում: Փառատոնում ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանի թիմը կպարգեւատրվի Երեւանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով: Գավաթներով կպարգեւատրվեն նաեւ առանձին մարզաձեւերում հաղթած թիմերը: Առաջին երեք տեղերը զբաղեցրած թիմերը նաեւ մեդալներով ու պատվոգրերով կպարգեւատրվեն:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ