13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Մոլդովացիներն ամաչում են Աուրելիայի համար

”Կովկաս” ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ վերջերս եղել է Մոլդովայում, մասնավորապես Քիշնևում:

Գրիգորիու Աուրելիային Մոլդովայում սկսել են ճանաչել են  միջադեպից հետո միայն”,-ասաց նա` հավելելով.

”Մոլդովացիներն ասում էին, որ ցավում են, որ նման բան է տեղի ունեցել, ասում էին՝ դա ամոթ է մեզ համար”։ 

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում ընթացող ”Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում” թեմայով համաեվրոպական խորհրդաժողովում տիկինը ասել էր.”Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն”:

Նա նաև նշել էր, որ Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերն, ինչն այլևս միջազգայնորեն ճանաչված փաստ է: Խորհրդաժողովի մի շարք մասնակիցներ ծափահարեցին նրա այս ելույթին:

Ապա ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը պատասխան էր տվել` ասելով. 

”Անընդունելի է, որ որոշ փաստաբաններ այս դահլիճում պատվերներ են իրականացնում։ Ես չգիտեմ, թե դուք ում պատվերն եք իրականացնում, հարգելի փաստաբաններ, բայց ձեր ելույթները կարող եք ձայնագրել, որպեսզի ձեր պատվիրատուները ձեզ շնորհակալություն հայտնեն”: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ