10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Եվրոպան չի կարող ազդել Թուրքիայի վրա, որպեսզի նա բացի սահմանները

”Թուրքիան բավարար խթաններ չունի, որ կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ, որ բացի սահմանները”,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ”Կովկաս” ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

”Փակ սահմանները խնդիր է Հայաստանի համար արտաքին աշխարհի հետ։ Եվրոպան չի կարող ազդել Թուրքիայի վրա, որպեսզի նա բացի սահմանները։ Եվրոպան ճնշում գործադրում է, բայց դա դեռ բավարար չէ”,-նկատեց Իսկանդարյանը։ Նա նշեց, որ Եթե Թուրքիայի առջև ԵՄ-ին անդամակցության հարց դնեին, ապա միգուցե և նա համաձայներ:  

 

 ”Եթե Թուրքիային դրա դիմաց խոստանային ԵՄ անդամակցություն, ապա, հնարավոր է, Անկարան որոշեր փոխել իր քաղաքականությունը”,-շեշտեց քաղաքագետը:

Խոսելով նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք ”Արևելյան գործընկերության” գագաթաժողովի մասին, որի ժամանակ կայանալու է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը` Իսկանդարյանն ասաց, որ մեծ է հավանականությունը, որ Հայաստանը կնախաստորագրի պայմանագիրը:

Քաղաքագետն ասաց նաև, որ այս պահին մեզ ոչ ոք Մաքսային միության չի հրավիրում, իսկ Ասոցացման համաձայնագիրը շատ կարևոր փուլի սկիզբ կարող է դառնալ:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ