12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պետական և ոչ պետական բուհերում այս տարի ընդունվել են 10500 դիմորդ

Կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետական ընդունող հանձնաժողովը գումարել է իր երրրորդ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Օրակարգը հագեցած էր. ընդգրկված էր տաս հարց՝  ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2013 թ. ընդունելության արդյունքների ներկայացում, ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված կարգի 105-106-րդ կետերի արտոնություններից օգտվող դիմորդների ցուցակի հաստատում, ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված կարգի 108-րդ կետերի արտոնություններից օգտվող դիմորդների ցուցակի հաստատում, ՀՀ կառավարության 2010թ. N 447–Ն որոշմամբ հաստատված պահուստային տեղերից Մեղրիին հատկացված 6 տեղերի մրցույթի անցկացում և հաստատում, ՀՀ ՊՆ ներկայացվող, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությյունից տարկետման իրավունքի հավակնող արական սեռի դիմորդների ցուցակի նախապատրաստում, ԼՂՀ նպատակային ընդունելության ամփոփում և ըստ բուհերի ընդունելության ցուցակի հաստատում, ինչպես նաև քաղաքացիներից և կազմակերպություններից ստացված դիմումների /գրությունների/ քննարկում՝ այդ թվում նաև ատեստատ չներկայացրած դիմորդների ատեստատների ներկայացման հարցի քննարկում, ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2013 թ. ընդունելության արդյունքների ամփոփում, ընդունելության արդյունքում թափուր մնացած տեղերի վերաբաշխում և լրացուցիչ փուլի համար ըստ մասնագիտությունների տեղերի ներկայացում և այլ ընթացիկ հարցեր: Հիմնական զեկույցով հանդես է եկել հանձնաժողովի պատասխանատու քարտուղար, ՀՀ ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, ով, անդրադառնալով օրակարգի առաջին հարցին, տեղեկացրել է, որ միասնական քննությունների առաջին փուլի արդյունքներով /առանց ներբուհական քննությունների/ ՀՀ պետական և ոչ պետական բուհեր է ընդունվել շուրջ 10500 դիմորդ, որից վճարովի համակարգ՝ շուրջ 9100: Միասնական քննությունների ընթացքում դրական միավոր է հավաքել, սակայն  մրցութային շեմը չի հաղթահարել  շուրջ 600 դիմորդ: Քննություններին անբավարար միավորներ է ստացել և մրցույթից դուրս է մնացել շուրջ 2600 դիմորդ: Հաշվի առնելով, որ արական սեռի դիմորդների մի մասն ընդունվելուց հետո զորակոչվելու է ՀՀ ազգային բանակ, հանրապետական ընդունող հանձնաժողովը որոշում է կայացրել` բուհերում լավագույնս կազմակերպել նշված դիմորդների կցագրման աշխատանքներն ու հաշվառումը և սովորողների համար ստեղծել նպաստավոր պայմաններ: Մասնավորապես, ուսանողներին առաջարկվել է ուսման վարձավճարի մուծման երկու տարբերակ` մինչև զորակոչվելը վճարել 2013-2014 թվականների ընթացիկ տարվա համար արդեն սահմանված վարձավճարը, որը հնարավորություն կտա նրանց ծառայությունն ավարտելուց հետո սովորել տվյալ վարձավճարով կամ բանակից զորացրվելուց հետո վճարել 2015-2016 թվականների ուսումնական տարվա համար սահմանված վարձավճարով: 2013 թվականի միասնական քննությունների արդյունքում բուհեր ընդունված դիմորդների ցուցակները, ըստ կարգի, կհրապարակվեն հուլիսի 15-ին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ