07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Նշել է դեռևս առկա որոշ թերությունների վերացման ուղիները

Մարտի 3-ին ոստիկանության պետ,  ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա բաժինների ղեկավարների մասնակցությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էր նաև Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց մարզի իրավապահների աշխատանքը և նշելով դեռևս առկա որոշ թերությունների վերացման ուղիները՝ ընդգծեց ոստիկանության դերը հանրային գիտակցության մեջ օրենքի գերակայության ամրագրման գործում:

Ոստիկանության պետը կարևորեց նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ հատկապես անչափահասների հետ տարվող աշխատանքներում:

Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց ոստիկանություն-հասարակություն կապի հետագա ամրապնդման անհրաժեշտությունը որպես հասարակական առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի կայացման գրավական:

Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ  մարզի օպերատիվ իրավիճակին ներհատուկ խնդիրներին, դրանց օրինակով վերլուծեց ոստիկանության գործողությունները նաև համապետական ընտրությունների շրջանում և կարգադրեց աշխատել պրոֆեսիոնալ, անաչառ ու թափանցիկ՝ հանուն հասարակական կարգի և փոխհանդուրժողականության ապահովման:

Խորհրդակցության ավարտին ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին կոնկրետ հանձնարարականներ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ