04 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Շենգավիթում տեղադրվում են նոր փականներ

Հուլիսի 13-ին ժամը 09.00-ից մինչեւ հուլիսի 14-ը ժամը 06.00-ն Երեւան Ջուր ընկերությունը հայտարարել է Շենգավիթ վարչական շրջանի զգալի մասի, ինչպես նաեւ Կենտրոն վարչական շրջանի մի շարք փողոցների ջրամատակարարման դադարեցման մասին:

Պատճառը՝ Շենգավիթում Բագրատունյաց եւ Եղիշե Թադեւոսյան փողոցների խաչմերուկում գտնվող խոշոր ջրաբաշխիչ հանգույցի վերակառուցման անհրաժեշտությունն է: Այնտեղ տեղադրված 400մմ տրամագծով 4 փականները վթարային են, որի պատճառով հնարավոր չէ ապահովել նշված տարածքների բաշխիչ ցանցի պահանջվող կառավարելիությունը, ինչը բացասաբար է անդրադառնում տեղի սպառողների ջրամատակարարման վրա: Մյուս կողմից՝ Երեւանի քաղաքապետարանը ներկայումս ասֆալտապատում է Բագրատունյաց փողոցը, եւ հարկ է այնտեղ արագորեն վերանորոգել ջրամատակարարման ցանցը, որպեսզի առաջիկա տարիներին տարածքը մնա բարեկարգ:

Ինչպես տեղեկացրեց ընկերության Արեւելք շահագործման տնօրինության Շենգավիթ տեղամասի գլխավոր ճարտարագետ Հենրիկ Մարտիրոսյանը, ներկայումս վթարների դեպքում ստիպված են լինում ջրազրկել զգալի զանգվածներ, մինչդեռ       դիտահորում նոր փականների տեղադրումից հետո ողջ տարածաշրջանը հստակ կբաժանվի առանձին գոտիների, ինչը թույլ կտա իրականացնել տեղային ջրանջատումներ:

Ընդ որում, օգտվելով առիթից, տեղամասի մասնագետները հընթացս վերանորոգում են Շենգավիթում նկատված մի քանի ջրագծի վթարներ ու վերացնում կոյուղու խցանումներ:

 

Երեւան Ջուր ՓԲԸ

 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ