09 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Տարոն Մարգարյանը ծանոթացել է “Արեւելքից՝ Արեւմուտք. Մոդեռնից՝ Պոստմոդեռն, հայ արվեստագետներ” խորագրով ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի ուղեկցությամբ այցելել է քաղաքապետարանի ենթակայության Ժամանակակից արվեստի թանգարան, որտեղ օրերս բացվել էր “Արեւելքից՝ Արեւմուտք. Մոդեռնից՝ Պոստմոդեռն, հայ արվեստագետներ” խորագիրը կրող ցուցահանդեսը: “Ոսկե Ծիրան” կինոփառատոնի պաշտոնական ծրագրի շրջանակում բացված ցուցահանդեսում ներկայացված էր հայ գեղարվեստի հարյուրամյա  պատմությունը՝ սկսած 19-րդ դարի վերջից մինչեւ 20-րդ դարի սկիզբը:  

Քաղաքապետը շրջել է սրահում, ծանոթացել ներկայացված աշխատանքներին:

Հայ մեծանուն վարպետների գործերի կողքին ներկայացված էին նաեւ ժամանակակից նկարիչների աշխատանքներ: Մեկ հարթակի վրա  ներկայացված բարձրարժեք գործերի շարքում էին հայ մեծ նկարիչներ Մարտիրոս Սարյանի, Մինասի, Ժանսեմի, Գառզուի, Բաշինջաղյանի, Սերգեյ Փարաջանովի,  Երվանդ Քոչարի, ամերիկահայ աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկու աշխատանքները:

Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները դիտելուց հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը կազմակերպիչների խնդրանքով իր ինքնագիրն է թողել ցուցահանդես այցելած պատվավոր հյուրերի համար առանձնացված ցուցանակին:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ