15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Սնանկացնում է. Հայկական Ժամանակ

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն պատկանող «Գալաքսի միլենիում» տաքսի ծառայություն մատուցող ընկերությունը սնանկ է ճանաչվում: Այդ ընկերությունը երեք պարտատերերի նկատմամբ գումարային պարտավորություններ ունի:

Պարտատերերից երկուսը պետական գերատեսչություններ են՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, եւ որ հետաքրքիրն է՝ ՊԵԿ‐ը: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ այդ ընկերությունը հարկային պարտավորություններ է կուտակել հենց այն ժամանակ, երբ Գ. Խաչատրյանը եղել է ՊԵԿ նախագահ, իսկ սնանկության վարույթը հարուցվել է 2015թ., երբ նա ֆինանսների նախարար էր:

Ընկերության սնանկության գծով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանը երեկ թերթի հետ զրույցում չասաց, թե որքան են կազմում պետական ու մասնավոր պարտատերերի նկատմամբ ընկերության ունեցած պարտավորությունները: Ընդամենն ասաց, որ եթե ընկերությունը սնանկ է ճանաչվում, ուրեմն ֆինանսական պարտավորությունը գերազանցում է 1 մլն դրամը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ