13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Հայ պրիմադոննայի իրական համեստությունը

”Երեկ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կողքով էի անցնում: Անտանելի շոգ էր, ուստի մի քիչ գլուխս կախել էի, ուզում էի մի կերպ տուն հասնել: Հանկարծ իմ դիմաց երևաց մի շատ
համեստ հագնված տիկին՝ գեղեցիկ ու հմայիչ, իսկ կողքին՝ դարձյալ շատ համեստ հագուկապով մի տղամարդ:
– Բարև ձեզ, պարոն Մութաֆյան,- ասաց տիկինն ու պարզեց ձեռքը:
Նայեցի: Շփոթվեցի, որ չեմ տեսել, մինչդեռ առաջինը ես պիտի բարևեի: Հասմիկ Պապյանն էր՝ ՀՀ ժողովրդական արտիստ, Վիեննայի օպերային թատրոնի պրիմադոննա, աշխարհի մի շարք օպերային թատրոնների սպասված մենակատար: Կողքինն ամուսինն էր՝ անվանի թատերագիր…
Մտովի պատկերացրեցի մեր որոշ այսպես կոչված ,,աշխարհահռչակ,, կամ ,,սիրված,, աստղերին՝ մեքենաներով, անգամ թիկնապահներով, ճոխ հագուստով, բոլորին վերևից նայող, արհամարհող…
Հիշեցի Սոկրատեսի խոսքը. ”Շքեղությունը համեստության մեջ է” ”:

Ֆեյսբուքյան իր էջում գրել է Լևոն Մութաֆյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ