13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Մենք թույլ չենք տա. Աբովյան փողոցում ամեն ինչ նորմալ է

 ՛՛Եթե հենց այսօր տեսած լինեիք, ապա կտեսնեիք, որ այդ կրպակներն արդեն ապամոնտաժվել են:  Նախկին տերերի և վարձակալի կողմից ապօրինություններ էին կատարվել, բայց այսօր քաղաքապետարանի աշխատակիցների կողմից մի քանի ժամվա ընթացքում ապամոնտաժվեցին դրանք:

Մենք թույլ չենք տա, որ Աբովյան փողոցում նախկին տարիների նման կառույցներ կառուցվեն, դրանք մեր հսկողության տակ են՛՛,-այսօր նախքան ՀՀԿ ԳՄ նիստի մեկնարկը լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում նրան, որ երեկ Աբովյան փողոցում ապամանոտաժված կրպակների տեղում երկաթյա կոնստրուկցիաներ են հայտնվել:

Հարցին՝ արդյոք որևէ պատիժ կամ տուգանք  կկիրառվի, քաղաքապետը պատասխանեց. ՛՛Եթե նորից փորձեն նման բան անել, արդեն վարչական տույժի կենթարկվեն՛՛:

Անդրադառնալով Փակ շուկայի հարցին՝ քաղաքապետն ընդգծեց, որ իրականում ոչ մի ապամոնտաժման աշխատանք չի արվում: Մարգարյանի խոսքով՝ “”Փակ շուկայում պարզ երևում էր, որ հարկ է կառուցվում և դա ապամոնտաժվեց:

Ինչ վերաբերում է ստորգետնյա մասին, ապա այն օրինական է,  իսկ վերգետնյա մասը մշակույթի նախարարության հսկողության տակ է.՛՛Վստահ եմ՝ ապագայում ամեն ինչ նորմալ կլինի՛՛,- նկատեց քաղաքապետը:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ