07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Սերժ Սարգսյանի իրավահաջորդի մասին խոսելը վաղ է

” Բացարձակ նման կերպ չեմ կարծում:

Հավանաբար այլ գործ չունեն լրագրողները, դրա համար նման տեղեկություններ են հրապարակում, այդ պատճառով պետք է ինչ-որ բաներ հորինեն”,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին թե արդյոք լարված են ԱԺ նախագահի ու վարչապետի հարաբերությունները:

Պատգամավորի խոսքով՝ շատ վաղ է քննարկել Սերժ Սարգսյանի իրավահաջորդի հարցը: ՛՛Ի վերջո, մի մոռացեք, որ ընտրությունները այս տարի են եղել, և դա ամենևին չի նշանակում, որ մենք այսօր պետք է մտածենք: Առջևում մենք ժամանակ ունենք, լուրջ անելիքներ կան, դժվար է լինելու և կարծում եմ, որ այս տարիներին մենք պետք է առաջին հերթին աշխատենք, իսկ իշխող կուսակցությունը, որպես կանոն, նման հարցերի անդրադառնում է շատ ավելի ուշ: Իշխող կուսակցությունները, և ոչ իշխող կուսակցություններն ունեն այլ խնդիրներ լուծելու՛՛,-նկատեց նա: 

Անդրադառնալով ՎՊ  հաշվետվությանը,  մասնավորապես արդյոք ՎՊ-ը նախագահը շտապել է գնահատականների հարցում՝ Դավիթ Հարությունյանն ասաց. ՛՛Ես չասեմ շտապել է, բայց ժամանակին առիթ ունեցել եմ ՎՊ-ի աշխատանքին ծանոթանալ դեռևս արդարադատության նախարար եղած ժամանակ:

Այն մեղադրանքները, որոնք հնչում էին ժամանակին, ոչ պակաս սուր էին, բայց լինելով մարդ, որը քաջածանոթ է խնդիրներին, պետք է ասեմ, որ նախարարությանն առնչվող այդ մեղադրանքների մեջ որևէ գրամ իրականության չկար՛՛:

Դիտարկմանը, թե տպավորությունն կար, որ այս ամենի մեղավորը ՎՊ նախագահն էր, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց.՛՛Այն, որ ցանկացած երկրում բյուջեի նկատմամբ ոտնձգություններ լինելու են, դա փաստ է, այն, որ ավելի լավ է ավելի շատ ահազանգել, քան թե փաստերն են, դա ևս անվիճելի է, և մեր կուսակցությունը դրա հետ ամբողջապես համակարծիք  է, բայց խնդիրը այն է, որ պետք է առավել ջանքեր գործադրել, որպեսզի իրական խնդիրները վեր հանենք, որովհետեւ երբ դու շատ աղմկահարույց հայտարարություններ ես անում, սակայն ոչ բոլոր լրջագույն փաստերն են վեր հանված, սա է մտահոգության առարկան՛՛:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ