13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀՀԿ-ի եւ ՉԺԿ-ի միջեւ ամրապնդվում են կուսակցական կապերը

Չինաստանի Կոմունիստական կուսակցության հրավերով ս.թ. հուլիսի 14-ից 21-ը Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությունը ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ պաշտոնական այցով կգտնվի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում: 

Պատվիրակության կազմում են ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ փոխնախագահ, հայ-չինական բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ՀՀԿ անդամ, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանը, ՀՀԿ անդամներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանը, Մարգարիտ Եսայանը, ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունըյանը եւ ՀՀԿ արտաքին կապերի բաժնի ներկայացուցիչ Տիգրան Սահակյանը:

Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի ղեկավարության, ակուսակցության արտաքին կապերի վարչության, կանանց եւ երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների հետ: Նախատեսվում են նաեւ հանդիպումներ ՉԺՀ կրթության եւ գիտության նախարարի, Շանհայի քաղաքապետի, Յուննան նահանգի ղեկավարության հետ: Պատվիրակության անդամները կայցելեն Պեկինի, Յուննանի եւ Շանհայի ուսումնական, բժշկական եւ այլ հաստատություններ, կծանոթանան երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը, մասնավորապես՝ զբոսաշրջության, գյուղատնտեսության եւ տնտեսության մի շարք այլ ոլորտներում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ