07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Սեռական կյանքը կարող է դառնալ ընտանիքի քանդման պատճառ

 Հոգեբան Իրինա Ծատուրյանը և սեքսապաթոլոգ Մարատ Զաքարյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  խոսեցին ամուսնալուծությունների հիմքում ընկած հոգեբանական խնդիրների մասին:

“Կոնֆլիկտները միշտ են եղել, եթե կա ընտանիք հասկացողությունը, ապա կա կոնֆլիկտ:Չիներենում կոնֆլիկտ հասկացողությունը արծածվում է երկու հիերոգլիֆով մեկը վտանգն է մյուսը հնարավորություն: Եթե կա կոնֆլիկտային իրավիճակ, ուրեմն կա հնարավորություն շտկելու, կոնֆլիկտը լատիներենից թարգմանաբար նշանակում է մոտեցում “,-բացատրեց Իրինա Ծատուրյանը:

Հոգեբանի տեսանյունով տրադիցիոն հայ ընտանիքը ձևափոխման վտանգի մեջ է, քանի որ վերջին 25 տարիների ընթացքում սիտուացիան այնքան է փոխվել, որ կինը դարձել է ընտանիքի կերակրող: Ստացվում է այնպես որ կինը հաճախ ստիպված է լինում կատարել տղամարդու ֆունկցիան: Սոցիալական շատ հարցեր չեն լուծվում և նման ընտանիքում մեծացած երեխան դառնում է կոնֆլիկտային, այդ կոնֆլիկտային երեխա ամուսնանում է ու նրա ընտանիքում  նույնպես կոնֆլիկտներ են առաջանում:

Մարատ Զաքարյանը նշեց, որ կոնֆլիկտների առաջացման առաջին պիկը ընտանիքում առաջանում են ամուսնական առաջին 2 տարիների ընթացքում:

Երկրորդ պիկը լինում է ամուսնությունից 25-20 տարի հետո, երբ սոցիալական պրոբլեմները կարողանում են ընտանիքում խնդիրներ ստեղծել:

Երրորդ պիկը լինում է 60-70  տարեկան զույգերի միջև, երբ մարդիկ փոխում են իրենց բնավորությունները: Սեքսապաթոլագի հավաստմամբ այդ տարիքում երկու սեռի ներկայացուցիչների մեջ էլ կլիմատիկ վիճակ է լինում, որը առաջնահերթ անդրադառնում է բնավորության վրա:

«Մենք գիտենք մաթեմաթիկայի և ֆիզիկայի հիմունքները, սակայն չգիտենք ճիշտ ընտանիք կազմելու հիմունքները և սա ո՞վ է մեզ դասավանդելու»,-եզրահանգեց հոգեբան Իրինա Ծատուրյանը:

“Սեռականը շատ մեծ կարևորություն ունի ընտանիքում, եթե չկա այդ բանը ընդհանուր առողջությունը չկա, հաստատ ինչ որ մի բան պակաս է մնում:Եթե սեռական խանգարում կա բուժում կա, այլապես նման ընտանիքներում կոնֆլիկտ է առաջանում”,-տեղեկացրեց Մարատ Զաքարյանը

Իրինա Ծատուրյանը, որպես ընտանիքի քանդման հիմնական պատճառ նշեց արտագնա աշխատանքը, որին գնում են թե տղամարդիկ և թե կանայք:

Կարևորեց ամուսնությունների տարիքը, աղջկա համար դա 22 ից 24 տարեկանն է , իսկ տղաների համար ամենալավ տարիքը 26 ից 28 տարեկանը:

Իրինա Ծատուրյանը անդրադարձավ մեր հասարակության մեջ ձևավորված կարծրատիպին, ըստ որի եթե աղջիկը հանդիոպում է տղայի հետ ու չի հավանում դա կարող է հանգել նրան, որ նրա անունը պիտակավորվի:

Բանախոսները անդրադարձան նաև փախցնելու դեպքերին, երբ առանց աղջկա կամքին փախցնում են, իսկ ծնողները հրաժարվում են սեփական աղջկանից:

“Ընտանիքի քանդման համար մի քանի գործոն է հարկավոր, միայն մի գործոն չի, որ ափերից դուրս գաս ու սկսվի այդ պրոցեսը”,-հավելեց Մարատ Զաքարյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ