27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ադրբեջանը շարունակում է խեղաթյուրել փաստերը /տեսանյութ/

29 տարի է անցել  սումգայիթյան ջարդերից, սակայն   հայկական կողմը դեռևս  չունի միջազգային հանրության կողմից դատապարտման ալիքը, որը սպասում էր:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման  ընթացքում ասաց ԵՊՀ դասախոս, պատմաբան Գևորգ Մելքոնյանը:

«Երկրորդը՝ մինչ օրս լուծված չէ Սումգայիթի հայության իրավական փոխհատուցման խնդիրը, 29 տարի անց մենք ունենք Ադրբեջանի կողմից պետական մակարդակով փաստերը բացահայտ խեղաթյուրելու փորձեր»,-շեշտեց բանախոսը:

Գևորգ Մելքոնյանը ընդգծեց՝ 29 տարի անց մեր պետականության առաջ այս խնդիրը ծառացած է նորովի. «Հենց այսօր ԱՄՆ-ում ընթանում է Խոջալուի դեպքերի թեմայով քննարկում, որտեղ ականատեսներն են ելույթ ունենում, սակայն մենք խնդիր ունենք ամբողջական պատկերը ներկայացնելու»,-ասաց պատմաբանը:

Ասուլիսի մյուս բանախոսը՝  «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն իր հերթին շեշտեց՝  անգամ տասնամյակներ անց՝ Ադրբեջանի պետությունը չի փոխել ցեղասպանի բնութագիրը:

«Ես դա բնութագրում եմ որպես քաղաքակրթությունից դեպի բարբարոսություն հետընթաց։ Եվ սա է, որ բնորոշ է եղել քաղաքական այն գործիչներին, որոնք որդեգրել են ցեղասպանական քաղաքականություն», – նշեց Լարիսա Ալավերդյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ