Ստուգում են գինեկոլոգներին
Ծննդօգնության ծառայության բարելավման, ինչպես նաև մայրական մահացության ցուցանիշի կրճատման նպատակով,ի թիվս իրականացվող բազմաթիվ աշխատանքների հանրապետության ստացիոնար բուժհաստատություններում աշխատող մանկաբարձ-գինեկոլոգների գիտելիքները գնահատելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգի ղեկավարությամբ, որում ընդգրկվել են նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության, ինչպես նաև հանրապետության առաջատար մասնագետներ։
Բժշկական հաստատությունների հետ կնքված պետական պատվերի պայմանագրերում ներառված կետերի համաձայն բժշկական հաստատության տնօրինությունը պարտավոր է կազմակերպչական աշխատանքներիրականացնելբուժաշխատողների գիտելիքների ու գործնական հմտությունների գնահատման համար։ Իսկ նախարարությունն իրավասու է իրականացնելու գիտելիքների ստուգման գործընթաց և գիտելիքների գնահատման արդյունքների հիման վրա տնօրինությանըներկայացնել հանձնարարականներ։
Թափանցիկության ապահովման և սուբյեկտիվիզմից զերծ մնալու նպատակով նախարար Լևոն Ալթունյանի հանձնարարությամբ թեստավորումըկանցկացվի էլեկտրոնային եղանակով։Արդեն կազմվել ենգիտելիքների գնահատման 200 թեստովէլեկտրոնային բազա և համակարգչային ծրագիր: Թեստավորվող 471 մանկաբարձ-գինեկոլոգները (որից 213-ը` մարզերից) գրավոր պետք է պատասխանենծրագրի պատահական ընտրությամբ հանված40 հարցի։
Հինգ անդամից կազմված հանձնաժողովը Վերատադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում առանձնացված և տեխնիկապես հագեցված սենյակում օրական կթեստավորի 10 մանկաբարձ-գինեկոլոգի:Թեստավորվողը հարցերի պատասխանները կլրացնի գնահատման թերթիկում, որը կվավերացվի իր և հանձնաժողովի անդամների ստորագրություններով: Այնուհետև թեստավորվողի պատասխանները կհամեմատվեն ճիշտ պատասխանների հետ և կտրվի գնահատական: Ողջ գործընթացը կտեսանկարահանվի։
Նշենք, որ անցողիկշեմը 40 հարցից 36 ճիշտ պատախանն է կամ 90%-ի ճշգրտությունը: Շեմը չհաղթահարած մանկաբարձ-գինեկոլոգներինկրկնակի թեստավորման համար կտրվի 3ամիս ժամանակ։