10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

”Անհեթեթություն է, մենք չենք ստիպում Հայաստանին նվազեցնել հարաբերությունները ՌԴ-ի հետ”. Ֆյուլե

 ”Ես չեմ կարող արտահայտվել կամ մեկանաբել, ես ճնշում տեսնում եմ, թե չէ, դուք ինձ ասեք` կա ճնշում, թե ոչ: Ես հետևում եմ լուրերին, սպառազինություններից, գազի գնից մի շարք այլ հարցերից տեղյակ եմ”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ընդլայնման և Հարևանության քաղաքականության Եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն` ի պատասխան հարցի, թե արդյոք ՌԴ-ի կողմից Հայաստանի վրա ճնշում են համարում գազի սակագնի բարձրացումը, Ադրբեջանին սպառազինությունների վաճառքը:

 ”Բայց մեր գործընկերների հետ հարաբերություններում ճնշում հասկացությունը տեղ չունի: Արդյոք ասոցացման համաձայնագիրը սահանամափակելու է ունակությունը ՀՀ-ի` հարաբերությունների մեջ մտնել իր ուղիղ ու անուղղակի հարևանների հետ, պատասխանը միանշանակ ոչ է”,-նկատեց նա:

Ավելին պարոն Ֆյուլեն հավելեց, որ Եմ-ի հետ Ասոցացման համաձայնագրին անդամակցությունն ավելի կուժեղացնի Հայաստանի հնարավորություններն ու  դիրքը փոխներգործել հարևանների հետ տարածաշրջանային համագործակցության շրջանակներում: 

Հարցին, թե Եվրոմիությունը համաձայն կլինի, որ Հայաստանը շարունակի իր ներկայիս քաղաքականությունը, այսինքն` ստորագրելով Ասոցացման համաձայանգիրը, միաժամանակ ռազմական դաշնակից լինել ՌԴ-ի հետ, նա արձագանքեց.

”Արևելյան գործընկերությունը որևէ կերպ տարբեր քաղաքակրթությունների խնդիր չէ, դուք չպիտի ընտրեք` ում հետ համագործակցեք, դա անհեթություն է: Մենք չենք ասել նվազեցրեք հարաբերություններն ու համագործակցությունը ռուս գործընկերների հետ”: Ապա պարոն Ֆյուլեն ընդգծեց, որ իրենք էլ աշխատում են, համագործակցում են ռուս գործընկերների հետ ունեն, ունեն լավ հարաբերություններ:

”Մեր կողմից միայն խրախուսվում է  շարունակելու այն համագործակցությունը ՌԴ-ի հետ, որը դուք եք համարում կարևոր, համատեղելի ձեր ազգային ու անվտանգության շահերի հետ”,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ