13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Լևոն Զուրաբյանի հնչեցրած կարծիքն անտրամաբանական ու անհեթեթ եմ համարում»

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կարծիքով՝ ՀՀԿ-ի՝ «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսը վկայում է իշխող կուսակցության ձախողման մասին:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Լ. Զուրաբյանը հայտարարեց, թե առաջընթաց կա կարգախոսի մեջ, որ դրել են անվտանգություն բառը, ինչը նշանակում է, որ ՀՀԿ-ն էլ ընդունում է, որ օրհասական պահ է ստեղծվել և անվտանգությունը դարձել է թիվ մեկ հարցը: Ըստ ՀԱԿ պատգամավորի՝ այս կարգախոսը վկայում է ՀՀԿ-ի՝ 18 տարվա կառավարման ձախողման մասին:

Henaran.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Լ. Զուրաբյանի այս հայտարարությունը` ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ընդգծեց. «Լևոն Զուրաբյանի հնչեցրած կարծիքն անտրամաբանական ու անհեթեթ եմ համարում, քանի որ անվտանգության խնդիրները միշտ էլ բոլոր պետությունների համար եղել են առաջնային»:

ՀՀԿ-ական պատգամավորը հավելեց, որ անվտանգության խնդիրներ այսօր ունեն այնպիսի պետություններ, ինչպիսիք են Ռուսաստանը, Իսրայելը, Իրանը, ինչպես նաև մի շարք եվրոպական երկրներ: «Սա չի նշանակում, որ այս երկրները ձախողել են»,-եզրափակեց Գ. Մելիքյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ