14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական միության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին:

Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են խոսել Հայաստան-ԵՄ հարաբերությունների, այդ հարաբերություններում առանցքային տեղ զբաղեցնող Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության եւ Ասոցացման համաձայնագրի ու դրա մաս կազմող Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու բանակցությունների ընթացքի մասին:

Կողմերը գոհունակությամբ են նշել շարժունակության ոլորտում համագործակցության առաջընթացը՝ ընդգծելով, որ ստորագրվել եւ այժմ վավերացման փուլում են գտնվում Վիզաների դյուրացման եւ Հետընդունման վերաբերյալ համաձայնագրերը:

Եվրոպական միության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն խոսել է նաեւ Վիլնյուսի Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին:

Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամ է շարունակելու եւ նոր թափ հաղորդելու մի շարք ուղղություններով երկրում իրականացվող լայնածավալ բարեփոխումներին՝ ակնկալելով դրանց իրագործմանը ցուցաբերվող աջակցության ընդլայնում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ