07 Հունիսի, Saturday, 2025
KFC

ԱՄՆ-ը մասնակցում է ՀՀ Ազգային արձագանքման պլանի գործարկման աշխատաժողովին

ԱՄՆ Ցամաքային ուժերի ինժեներական կորպուսը եւ Կանզասի Ազգային գվարդիայի ներկայացուցիչները ներկա են հուլիսի 9-11-ը Երեւանում անցկացվող Հայաստանի Հանրապետության Ազգային արձագանքման պլանի գործարկման աշխատաժողովի ավելի քան 100 մասնակիցների շարքում:Միջոցառումը կազմակերպված է աղետների արձագանքման պատրաստվածության բարձր մակարդակի ապահովման միջոցով տարածաշրջանային անվտանգությանը նպաստելու` ԱՄՆ հանձնառության շրջանակում:

Սա իր տեսակով 4-րդ խոշոր վարժանքն է, որում ներգրավված են ԱՄՆ Ցամաքային զորքերի Ինժեներական կորպուսի Քաղաքացիական, ռազմական արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ծրագրի (CMEP), ինչպես նաեւ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի ներկայացուցիչները:  CMEP ծրագիրն աջակցում է մի շարք պետությունների` մեծամասշտաբ աղետներին պատրաստականությանն ուղղված վարժանքների պլանավորման հարցերում:   Կանզասի ազգային գվարդիան այս վարժանքում ներգրավված է Նահանգային փոխգործակցության ծրագրի միջոցով, որը Հայաստանը կապում է Կանզաս նահանգի հետ: Այդ ծրագրի շրջանակներում իրականացվել են բազմաթիվ ընդհանուր մարտահրավերների շուրջ գաղափարների փոխանակումներ, այդ թվում երկրում տեղի ունեցած աղետներին արձագանքման եւ դրանց հետեւանքներից վերականգնման թեմաներով միջոցառումներ:

Աղետներին արձագանքման միջոցառմանը ներգրավված են մասնակիցներ Հայաստանի 18 պետական գերատեսչություններից ինչպես նաեւ Մեծամորի Ատոմակայանից: Կանզասի մասնակիցները ներկայացնում են Կանզաս նահանգի Կանզաս Սիթի քաղաքի ոստիկանության բաժանմունքի  Արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը եւ Վուլֆ Քրիկ Ատոմակայանը:

Աղետներին արձագանքման վարժանքին մասնակցելու է նաեւ Միավորված Ազգերի Կազմակերպության Երեւանյան գրասենյակի Աղետների կառավարման խումբը:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ