10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

FRONTEX-ի հետ համագործակցությունը ենթադրում է Հայաստանում միջազգային լավագույն փորձի ներդրում

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Եվրամիության արտաքին սահմանների կառավարման գործակալության (FRONTEX) Օդային սահմանների դեպարտամենտի ղեկավար Կլաուդիո Կավրեչիչի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել ՀՀ պետական սահմանի անցման կետերում իրականացվող հսկողության, ռիսկերի վերլուծության եւ տեղեկատվության փոխանակման ընթացակարգերն ուսումնասիրելու ու դրանց արդիականացմանն ուղղված համապատասխան առաջարկություններ մշակելու համար:

Ողջունելով հյուրերին Արթուր Բաղդասարյանը նշեց, որ ԱԱԽ աշխատակազմի եւ FRONTEX-ի միջեւ ստորագրված աշխատանքային համաձայնագրով սահմանված համագործակցությունը զարգանում է դրական տեմպերով: Շարունակվում են սահմանային անվտանգության ապահովման եւ ամրապնդման հարցերով համագործակցությունը ԵՄ համապատասխան կառույցների հետ` մեթոդական եւ տեխնիկական աջակցության հարցերով:

Արթուր Բաղդասարյանը կարեւորեց FRONTEX-ի հետ համագործակցությունը, որը ենթադրում է Հայաստանում միջազգային լավագույն փորձի ներդրում, Եվրամիության դեղին գրքի պահանջներին համապատասխան ժամանակակից սահմանային ենթակառուցվածքների գործունեություն, պետական սահմանի կառավարման ոլորտում ներգրավված պետական մարմինների վարչական կարողությունների հզորացում, տեխնիկական վերազինում, ինչպես նաեւ համատեղ վերլուծություններ եւ փորձի փոխանակում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Կլաուդիո Կավրեչիչը վստահեցրեց, որ կանի հնարավորը աջակցելու ձեւավորված համագործակցության զարգացմանը:

FRONTEX-ի Օդային սահմանների դեպարտամենտի ղեկավարը առաջարկություն ներկայացրեց` “Զվարթնոց” օդանավակայանի Սահմանապահ ծառայության աշխատակիցների համար կազմակերպել եւ անցկացնել վերապատրաստման կուրսեր եւ փորձի փոխանակում:

Արթուր Բաղդասարյանը ողջունեց ներկայացված առաջարկությունը եւ իր աջակցությունը հայտնեց ծրագրի իրականացման գործում: 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության այլ ուղղություններ եւս:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ