19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Փողոցային ստրիտբոլի ամենահեղինակավոր “Red Bull King of the Rock 2013” մրցաշարն արդեն Հայաստանում է

Հուլիսի 13-ին՝ Հյուսիսային պողոտայում, տեղի կունենա փողոցային բասկետբոլի ամենահայտնի մրցաշարի՝ “Red Bull King Of The Rock 2013” հայաստանյան պաշտոնական նախընտրական փուլը, որտեղ ընդամենը երկու մրցակիցներ խաղալու են դեմ առ դեմ, եւ պարտվողը դուրս է մնալու մրցաշարից: “Red Bull King of the Rock 2013” հայաստանյան ազգային որակավորուման փուլի հաղթողը կմեկնի Սան Ֆրանցիսկո՝ սեպտեմբերի 28-ին ներկայացնելու Հայաստանը համաշխարհային եզրափակչին:

“Red Bull King of the Rock” մրցաշարն առաջինն է փողոցային բասկետբոլի պատմության մեջ, որը յուրաքանչյուրին բասկետբոլ խաղալու իրավունքի հնարավորություն է տալիս ամենահայտնի բանտի՝ Ալկատրասի բակում, որտեղ արդեն 4-րդ տարին շարունակ ընտրվում է “Ժայռի Արքան”, ինչպես անվանում են Ալկատրասի բանտը: Հաղթողը կստանա ոչ միայն կոչում, այլեւ 20 000 ԱՄՆ դոլարի չափով պարգեւատրություն:

Համաշխարհային եզրափակչին կմասնակցեն 24 երկրների ներկայացուցիչներ, որոնց թվում է Հայաստանը, Ավստրիան, Բահրեյնը, Ադրբեջանը, Բրազիլիան, Չեխիան, Եգիպտոսը, Վրաստանը, Հոնգկոնգը, Իտալիան, Ճապոնիան, Հորդանան, Քուվեյթը, Լիբանանը, Ֆիլիպինները, Կատարը, Ռուսաստանը, Սերբիան, Իսպանիան, Թայվանը, Թուրքիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Ուկրաինան եւ ԱՄՆ-ն: Այս երկրները միասին կազմում են եզրափակիչ փուլում հանդես եկող 64 բասկետբոլիստներից կազմված խումբ: Նախընտրական փուլի արդյունքում ամեն երկրից կընտրվի եզրափակիչ անցած մեկական խաղացող: Մնացած մասնակիցները կներկայացնեն մրցաշարի պատմական հայրենիքը՝ ԱՄՆ-ը:

Այս մրցաշարի գաղափարը ոգեշնչողը եղել է ԲԱԱ-ի (NBA) աստղ եւ “Բոստոն Սելտիկս” թիմի պաշտպան՝ Ռեջոն Ռոնդոնը: Ինչպես անցած տարիներին՝ նա այս տարի եւս ներկա կլինի Ալկատրասում՝ ոգեշնչելու եզրափակչի մասնակիցներին եւ անձամբ շնորհավորելու ապագա “Ժայռի Արքային”:

2010 թ-ին “Red Bull”-ը անցկացրեց առաջին եւ միակը իր տեսակի մեջ մարզական իրադարձությունը տխրահռչակ Ալկատրաս բանտի բակում, այն ժամանակվանից, երբ կալանավորները հեռացել էին բանտից  50 տարի առաջ, եւ որին մասնակցել էր 64 խաղացող Միացյալ Նահանգների արեւմտյան ափից:

2011 թ-ին “Red Bull”-ը կրկին կազմակերպեց այս անհավանակն բասկետբոլային մրցաշարը աշխարհի ամենահայտնի խաղադաշտում, որտեղ մրցում էին մասնակիցներ արդեն աշխարհի տարբեր երկրներից:    

2012 թ-ին խաղի ինտենսիվությունը աննախադեպ էր, իսկ մրցակիցները ցուցադրում էին իրենց տաղանդի մակարդակը, որն էլ ավելի հզոր է, քան 2011 թ-ին: Դա ապշեցուցիչ տեսարան էր:

Վերջին երկու տարիներին հաղթող է ճանաչվել Բեյբի Շակը Վաշինգտոնից՝ Կոլումբիա շրջանից: Արդյոք այս տարի եւս թագը կմնա Միացյալ Նահանգների մայրաքաղաքում, թե մեկ այլ քաղաքի կամ երկրի մասնակից կտանի թագը եւ կարժանանա Red Bull King of the Rock տիտղոսին, հայտնի կդառնա 2013 թ-ի սեպտեմբերի 28-ին:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ