20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

ՆԱՍԱ-ն կյանքի համար պիտանելի 3 մոլորակ է հայտնաբերել /ֆոտո, տեսանյութ/

ՆԱՍԱ-ի գիտնականները շտապ օնլայն ասուլիս են հրավիրել եւ հայտարարել, որ TRAPPIST-1 աստղի մոտ հայտնաբերված յոթ մոլորակներից երեքը կյանքի համար կարող են պիտանելի լինել, քանի որ գտնվում են բնակելի գոտում ու կարող են ջուր ունենալ։

Նրանք հայտարարել են, որ սա Spitzer հեռադիտակի աշխատանքի 14 տարիների ընթացքում արված ամենամեծ հայտնագործությունն է, հայտնում է fakty.ictv.ua-ն։

Մոլորակներից մեկը նման է երկրին թե չափով, թե արեւի լույսի քանակով։ Ըստ գիտնականների, հենց այնտեղ էլ կարող են ապրել մարդիկ։ Սակայն այդ մոլորակն ուսումնասիրելու, այնտեղ հասնելու համար դեռ 39 տարի է պետք։

Գիտնականները նշել են, իրենք կարողացել են որոշել մոլորակների զանգվածն ու չափսը, հիմա պետք է որոշեն խտությունը։ Ինչ վերաբերում է տարիքին, ապա ճշգրիտ տարիքը որոշելու հարցում ՆԱՍԱ-ի աստղագետների հնարավորությունները սահմանափակ են, բայց մոլորակային համակարգի մոտավոր տարիքը 1․5 մլրդ տարի է։

C5SeuuQXUAkKeze C5SfOnCXUAIE08K C5SgKcCVUAA_TTK 57981186d0ec4a7a07f6963ae9d6efff

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ