10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Փոխանակ հարևանների գրպանները նայեն. տոլմա բառի ծագումնաբանությունը /վիդեո/

Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հայերը տոլմա պատրաստում են դեռ բնապաշտական ժամանակաշրջանից:

Նրան վրդովվեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած  այն հայտարարությունը, որ տոլման իրենց ազգային կերակուրն է և բառը հենց ադրբեջանական ծագմամբ է. “Ալիևը իր հայտարարության մեջ նշել է, թե գնացեք հարցրեք որևէ հայի չի իմանա տոլմա բառի նշանակությունը”:

Henaran.am-ը փորձեց պարզել մեր սիրելի ավանդական կերակրատեսակի անվանման ծագումնաբանությունը.”Տոլման տոլի բառից է, տոլի խաղողի վազ է նշանակում: Տոլմա նշանակում է խաղողածին՝ խաղողից ծնված”,-պարզաբանեց Սեդրակ Մամուլյանը:

Սեդրակ մամուլյանը խորհուրդ է տալիս ադրբեջանցիների.”Փոխանակ հարևանների գրպանները նայեն կամ խոհանոցները թող մի քիչ համբերեն՝ մեր բնությունը այնպիսին է, որ իրենց էլ կարող է նեշնչել”:

Սեդրակ Մամուլյանը ներկայացրեց նաև տոլմայի պատրաստման ամենահին բաղադրատոմսը. “Նախնականը պատրաստել են ծեծած մսով, բոլորը կարծում են թե կտրատած, բայց այդպես չի: Ամենահին տարբերակը պահպանվել է Սյունիքում”,-բացատրեց խոհարարը:

Հիշեցնենք, որ վաղը հուլիսի 10-ին Սարդարապատում կկայանա տոլմայի փառատոնը, որին կմասնակցեն նաև օտարերկրյա խոհարարներ:

Մանրամասները Henaran.am-ի տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ