Հայաստանի առջև պահանջ չի դրվել Եվրասիական միությանը միանալու
”Հայաստանի առջև պահանջ չի դրվել Եվրասիական միությանը միանալու: Կան գործընթացներ, բանակցություններ, բայց կտրուկ պահանջ՝ որ կա՛մ մեզ հետ եք, կա՛մ մեզ հետ չեք, չի դրվել”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
”Պարզ է, որ և Եվրասիական միության և Եվրոպական Միության հետ կարելի է ազատ առևտրի հարաբերությունների հասնել: Բայց եթե նրանցից մեկի հետ մաքսային միության հարաբերությունների մեջ մտնենք, այն կբացառի մյուսի հետ ոչ միայն մաքսային միությունը, այլ նաև ազատ առևտրի հնարավորությունը”,-նկատեց Մանոյանը:
Սակայն, նրա խոսքով, եթե Հայաստանը որոշի միանալ Ասոցոցման համաձայնագրին, ապա ազգային անվտանգության խնդիրները և ԼՂՀ-ի հետ կապված հարցերի պատասխանները պետք է տա Եվրասիական միության մեջ գլխավոր պատասխանատվություն ստանձնած պետությունը, որպեսզի Հայաստանը կողմնորոշվի:
Մանոյանը վստահ է, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինություն վաճառելը չի անդրադառնա Հայաստանի՝ Եվրասիական միության հարցի շուրջ դիրքորոշման վրա: