05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

“Մեզանից մեր ունեցածը խլել են և դեռ մենք շատ շնորհակալ կլինենք, որ դրա մի մասը գոնե տան”

Որքան են հաշվարկվում ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կրած վնասները եւ ինչ ծավալով և տեսքով կվերադարձվեն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետ Արա Պապյանը մատնանշեց, մասնավորապես 2 օր առաջ ամերիկացի պրոֆեսորի իրեն հասցեագրած գրության մեջ գրառված փաստերին համադրված թվերը` “գույքային, բայց ոչ հողի, էդպես շենքերի և մնացածի հետ կապված ամբողջ վնասը ինքը հաշվարկել էր 500 միլիարդ դոլլար: Երբ հարց ծագեց գույքը վերադարձնելու մասին, ասաց` այո, բայց այդ գույքի վարձավճարը ով պիտի վերադարձնի”:

Արա Պապյանի դիտարկմամբ` հայության սխալ մտածողության արդյունքում է, որ սպասում ենք վերադարձնեն միայն խլածը. ”Մեզանից մեր ունեցածը խլել են և դեռ մենք շատ շնորհակալ կլինենք, որ դրա մի մասը գոնե տան: Ամերիկան այդպիսին չի, իրենք ասում են` մեր ունեցածը և շահույթն էլ պիտի հետը տան”,-տեսակետ հայտնեց Արա Պապյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ