07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Սերժ Սարգսյանը կմեկնի Մոլդովա. Աուրելիային էլ հերթը կհասնի

Հուլիսի 11-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում տեղի կունենա ԵԺԿ “Արեւելյան գործընկերության” առաջնորդների 3-րդ գագաթաժողովը: 

ԵԺԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն` գագաթաժողովին կմասնակցեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Ինչպես նաեւ, ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարտենսը, Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեն, Մոլդովայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ֆիլատը: 

Մոլդովայի ԱԳ նախարար Նատալյա Գերմանը նախօերին հայտնել է, որ Սերժ Սարգսյանի քիշնեւյան այցի ժամանակ կքննարկվի նաեւ Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի` Երեւանում արած հայտարարությունը: Նախարարը հույս է  հայտնել, որ միջադեպը չի ազդի հայ-մոլդովական հարաբերությունների վրա:

Նշենք, որ ԵԺԿ “Արեւելյան գործընկերության” անդամ երկրների ղեկավարների նախորդ գագաթաժողովը տեղի է ունեցել Երեւանում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ