17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

11 երեխա թրաֆիքինիգի է ենթարկվել

 ՅՈՒՆԵՍԿՕ-ն նոյեմբերի 20-ին նշում է երեխաների միջազգային օրը: Հայաստանում երեխաների թրաֆիքինգի դեպքերի մասին այսօր ասուլիսին խոսեցին “People in need ” հայաստանյան կազմակերպության թրաֆիքինգի և միգրացիոն ծրագրերի ղեկավար Տաթևիկ Բեժանյանը և Թրաֆիքինգի զոհերի հոգեբանությունն ուսումնասիրող հոգեբան Մարիամ Մեհրաբյանը:

Բեժանյանի տեղեկացմամբ՝ թրաֆիկինիգի առաջին դեպքը Հայաստանում բացահայտվել է 2008 թվականին: Մինչ այժմ բացահայտված ութ դեպք է եղել: Այդ դեպքերի արդյունքում տուժել  է տասնմեկ երեխա: Նրանցից չորսը դատական վճիռ է ստացել, իսկ երեքը գտնվում են դատական պրոցեսում:

Տասնմեկ տուժողներից վեցը աղջիկներ են, հինգը՝ տղաներ: Աղջիկներից չորսը ենթարկվել է սեռական բռնության, մյուս երկուսը՝ մուրացկանության: Այս դեպքերից միայն երկուսն են արտերկրում գրանցվել :

Ուշագրավ է նաև, որ բոլոր տուժածներն ունեցել են ծնողներ, սակայն բնակվել են այլ հաստատություններում:

Ըստ հոգեբանի՝ կա երեք գործոն, որոնց պատճառով երեխաներն ընդգրկվում են թրաֆիքինգի գործընթացում: Դրանք են մտավոր ունակությունը, երկրորդ դեպքում այն երեխաներն են, ովքեր ուսումնական գործընթացի մեջ ինչ-ինչ պատճառներով ներգրավված չեն, և երրորդ՝ երեխան հասակակիցների խմբի մեջ ներգրաված չի լինում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ