09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ազգը տրոհված է երեք անհավասար մասերի

Պետք է արձանագրենք, որ ներկայումս ազգը տրոհված է երեք անհավասար մասերի: Ըստ այդ տրոհման հայաստանակենտրոն տրամաբանության, աշխարհում կան առաջին, երկրորդ և երրորդ տեսակի հայեր: Առաջին և երկրորդ տեսակի հայերն ապրում են հայկական իշխանությունների պայմանական վերահսկողության տակ գտնվող ներկայիս Հայաստանի տարածքում, որն ընդգրկում է ՀՀ-ն և ԼՂՀ-ն, իսկ երրորդ կարգի հայերն այդ տարածքներից դուրս բնակվող մեր բոլոր հայրենակիցներն են: Նորից եմ ուզում ընդգծել, որ սա հատկապես հայաստանակենտրոն տրամաբանության շրջանակներում կատարված պայմանական ներազգային եռահարկ տեսակային բաժանում է, որի շրջանակներում հայաստանաբնակ յուրաքանչյուր անձ ինքն իրեն և իր մերձավորների համախումբը համարում է առաջին կարգի հայ, մինչդեռ մնացյալ հայհայերաստանաբնակներն, ըստ այդմ, դասվում են երկրորդ կարգի հայերի շարքին: Այս ներքին բաժանումը վեր է քաղաքական-գաղափարախոսական և, անգամ, ծագումնաբանական գործոններից ու դրա միջոցով տարաբնույթ կապերով փոխկապակցված մարդկանց ցանկացած փոքր խմբակ կարող է իրեն վեր դասել բոլոր մնացածներից և բոլոր դեպքերում իր խմբային շահերն ավելի կարևոր համարել քան համազգային ու համապետական շահը: Զավեշտն այն է, որ մարդիկ այս Հայաստանում միաժամանակ և առաջին, և երկրորդ տեսակին են պատկանում` իրենք իրենց համար առաջին տեսակի են, իսկ այլոց համար` երկրորդ տեսակի:Այս տրամաբանությունը նաև համատարած անօրինականության հիմքում է ընկած: ՈՒշագրավ է, որ հայաստանաբնակ հայերի այդ երկու տեսակներն էլ Հայաստանից դուրս բնակվող հայերին համարում են երրորդ կարգի հայ, քանի որ վերջիններս կամ չդիմանալով ներհայաստանյան բարքերին, անօրինականություններին ու տնտեսական անապահով վիճակին անկախություն ստանալուց ի վեր հեռացել են երկրից, կամ էլ, լինելով ավանդական Սփյուռքի` ցեղասպանությունից փրկվածների աշխարհով մեկ սփռված ժառանգները, չեն մտածում այստեղ հաստատվելու և սեփական պետականությունը գուրգուրելու իրենց պարտքը կատարելու մասին: Այսինքն Հայաստանի սահմաններից դուրս բնակվող հայերը հայաստանաբնակների համար կամ դասալիք են, կամ եսասեր անգործունակներ, որոնք պատրաստ չեն սեփական հանգիստ ու ապահով կյանքը վտանգելու գնով հայրենիք շենացնել:
Իրականում մենք բոլորս նույնն ենք որպես ազգային ընդհանրություն և փոխադարձ հարգանքի և աջակցության կարիքն ունենք, բայց քանի դեռ կա այս բաժանումը, այս անասնավայել խայտառակ պառակտումը`քաղաքացին կմնա անպաշտպան, մոռացված ու հալածյալ, իսկ ինչպիսին քաղաքացին է, այնպիսին էլ իր պետությունն է…

Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ