Փոխադրող ընկերությունները պատրաստվում են գործադուլի.տրանսպորտը կթանկանա՞

Հայաստանի փոխադրող կազմակերպությունները պատրասվում են բոյկոտել տրանսպորտի առաջիկա թանկացումը: Չնայած նրան, որ արդեն մի քանի տարի բոլոր փոխադրող ընկերությունները աշխատում են առանց շահույթի:Այդ մասին այսօր հուլիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրին Հայաստանի փոխադրող կազմակերպությունների միության համանախագահ Վարդան Փանոսյանը և հանրային խորհրդի տրանսպորտի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
Տիգրան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այս պահին իրենց նախաձեռնությանը միացել են շուրջ 60-65 փոխադրող կազմակերպություններ: Նա չի բացառում Հայաստանում այսպես ասած գծատեր՝ օլիգարխ-օլիգատորների գոյության փաստը, որոնք սակայն վաղը կարող են դառնալ ողջ հանարապետության փոխադրող ընկերությունների սեփականատերերը:
“Մենք արդեն 14-15 տարի է տառապում ենք անիմաս օրենքների ձեռքը:Փոխադրող կազմակերպությունները զգում են արմատական փոփոխությունների կարիք, որում հարկավոր է ներգրավել տրանսպորի և կապի նախարարությանը նաև հանրային խորհրդի համապաասխան հանձնաժողովներին”,-ասաց Տիգրան Հովհաննիսյանը, որը նշեց, որ դեռևս 2008 թվականին դրությամբ մեկ ուղևորի համար հաշվարկվել է 138 դրամ, այսօր արդեն 200 դրամ է հաշվարկվում:
Հարցին թե արդյոք Սամվել Ալեքսանյանի կամ Գալուստ Սահակյանի ենթակայության տակ գտնվող երթուղիները նույնպես առանց շահույթի են աշխատում Տիգրան Հովհաննիսյանը պատասխանեց.
“Մենք գնում ենք դեպի լուծարման՝ բացառում ենք, որ Սամվել Ալեքսանյանի կամ Գալուստ Սահակյանի գծերը օգուտով են աշխատում”:
Նրանք բարձրացնում են նաև վարորդների և նրանց շահերի խնդիրը, նշելով որ վարորդները աշխատում են օրեկան 14 ից 17 ժամ:Վերջին տարիներին դժվար է գտնել վարորդական B կարգ ունեցող վարորդների թիվը.”Մենք եկել ենք վարորդին փրկելու, մենք բոլոր հարցերը բարձրացնում ենք վարորդների շահերից ելնելով, այդքան ժամ աշխատելուց հետո էլ այս մարդիկ չեն կարողանում լուծել իրենց սոցիալական խնդիրները”,-ասաց Վարդան Փանոսյանը:
Տիգրան Հովհաննիսյանը պարզաբանեց նաև ժողովրդի մեջ ամրացած “գծի տեր” հասկացողությունը:Նրա դիտարկմամբ բոլոր գծատերերն էլ վատ վիճակում են, պարտքերի ու վարկերի տակ, իսկ թե ինչու են շարունակում աշխատել հարցին այդպես էլ սպառիչ պատասխան չտրվեց:
Վարդան Փանոսյանը փաստեց, որ Հայաստանի փոխադրող կազմակերպությունների միությունը գրավոր դիմել է և վարչապետին. “Ժողովուրդ ջան, որ մենք այսքան փոխադրում ենք ներկայացնում, դուք էլ բողոքում եք որակից, մենք չենք ուզում թանկացնել, բայց ինչ անենք:Մենք նույն հայ քաղաքացիներն ենք, մեր երեխաներն էլ են բանակ գնում, մենք էլ ենք մոմ վառում, բացարձակ մի ասեք, որ ուզում ենք թանկացնել”,-ասաց Տիգրան Հովհաննիսյանը:
Բանախոսները տեղեկացրին, որ առաջիկա քննարկումների ընթացքում յուրաքանչյուր ոք կարող է հանդես գալ առաջարկություններով: Եթե վարարդների և փոխադրող ընկերությունների պահանջները տրամաբանական լուծում չստանան, ապա նրանք կլուծարվեն: