15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Մխիթարյանը տեղափոխվում է ”Բորուսիա”. ”Շախտյորը” դեռ չի հաստատում

Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի ”Շախտյորի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվում է գերմանական Դորտմունդի ”Բորուսիա”:

Դեռևս կոնկրետ հայտնի չէ, թե որքան ժամանակով է կնքվելու պայմանագիրը: Տարբեր աղբյուրների փոպանցմամբ` պայմանագիրը կկնքվի 3 կամ 4 տարով: Գերմանական ակումբը Մխիթարյանի համար վճարելու է 27.5 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Մխիթարյանի համար պայքարում էր նաև անգլիական ”Լիվերպուլը”, որ պատրաստ էր վճարել 30 մլն. ֆունտ ստեռլինգ:

Սակայն նշենք, որ ”Շախտյորի” գործադիր տնօրեն Սերգեյ Պալկինը դեռ վերջնականապես չի հաստատել այս լուրը: Նա ասել է, որ գերմանական ակումբի հետ բանակցություններ ընթանում են, սակայն իրենք դեռևս չեն զրուցել Մխիթարյանի հետ: Նա տեղեկացրել է, որ գերմանական ակումբը 25 միլիոն եվրո է առաջարկում: Սակայն Պալկինը չի բացառել, որ մոտ ժամանակներս ինչ-որ ընդհանուր հայտարարի կգան:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ