09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

“Այս տոնը իշխանությունների համարա”. ազատամարտիկ/վիդեո/

Այսօր՝ հուլիսի 5-ին ՀՀ Սահմանադրության օրն է:Այս օրվան հասնելու համար Հայաստան աշխարհը մեծ ճանապարհ է անցել: 

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը: Սահմանադրությունը նաև արժեքաբանական-գաղափարական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման ամենահիմնական սկզբունքները, որոնց գործնական կիրառմանը և ամրապնդմանը պետք է ձգտի պետությունը:

Մեր պետության ակունքներում կանգնած են Արցախյան պատերազմի հերոսները՝ ազատամարտիկները,  սակայն այսօր Ազատության հրապարակում հավաքվել էին ոչ թե պատերազմ հաղթած մեր հայրենիքի հերթական հաղթակը՝ Սահմանադրության տոնը նշելու,այլ բարձրացնելու իրենց սոցիալական պրոբլեմների հարցը:

Ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը (Մալական)-ը շեշտը դրեց ազատամարտիկների ոչ միայն սոցիալ տնտեսական, այլ նաև առողջական պրոբլեմներին լուծում տալու հարցին:

“Ինչի մասին ենք մենք խոսում, ինչ սահմանադրության օր, այս տոնը իշխանությունների համարա, երբ որ ես 100 դրամ փող չունեմ  գնամ մի տեղ նստեմ, կամ գնամ իմ ընկերների գերեզմաններին”,- ասաց Կարեն Մելիքբեկյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ