26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՅԴ-ն համապատասխան փաստաթղթերը ներկայացրեց ԿԸՀ

ՀՅԴ-ն  առաջիկա համապետական  ընտրություններին մասնակցելու համար  համապատասխան  փաստաթղթերը ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Փաստաթղթերը ԿԸՀ  էին  բերել ՀՅԴ-ի համամասնական ցուցակի 17-րդ համարի թեկնածու Հայկ Առաքելյանը և 77-րդ համարի թեկնածու Վահագն Մատինյանը:

Դաշնակներից  ցուցակներն ընդունեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Սմբատյանը: Նա լրագրողներին  տեղեկացրեց՝ կուսակցությունների տարածքային և համամասնական ցուցակների գրանցումը ԿԸՀ-ն պետք է իրականացնի 10 օրվա ընթացքում:

«10 օրվա ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նայում է բոլոր փաստաթղթերը: Եթե լինում է շտկումների կարիք, մենք դիմում ենք կուսակցությանն այդ շտկումները իրականացնելու համար, իսկ եթե լինում են ավելի բովանդակային խնդիրներ, այդ դեպքում մենք կարող ենք նիստ գումարել և կուսակցությանը 48 ժամ ժամանակ հատկացնել` թերությունները վերացնելու համար»,- շեշտեց Սմբատյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ