09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայտնի երգչուհու քույրը հարսանիքի ժամանակ մահացել է

Հուլիսի 7-ին նշվում է Վարդավառը՝ Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը:

Տոնի մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Տեր Թովմա քահանա Անդրեասյանը: Նա նշեց, որ Վարդավառը, որ այլ կերպ անվանվում է նաև Պայծառակերպության կամ Այլակերպության տոն, խորհդանշում է Հիսուս Քրիստոսի այլ կերպարով հանդես գալը:

՛՛Հիսուս վերցնում է իր աշակերտներին, բարձրանում Թաբոր լեռն ու այնտեղ այլակերպվում: Աշակերտները մինչ այդ Հիսուս Քրիստոսին տեսել էին որպես մարդ՛՛,-ասաց նա: 

՛՛Այս տոնի մեջ մենք տեսնում ենք ապագա հավիտենական կյանքում ինչպես պետք է մարդը ներկայանա Աստծուն՛՛:

Ինչ վերաբերում է միմյանց վրա շուրջ շփելուն, ապա Տեր հայրն ասաց, որ դա արվում է, որպեսզի մարդիկ ցույց տան, որ չեն մոռացել Նոյի ջրհեղեղը: ՛՛Մարդն ամեն տարի ամռանը բնականաբար իրեն ջրելով և վարդեր թափելով նշում է տոնը՝ ի հիշատակ Նոյի ջրհեղեի և որ պատիվ է տալիս Աստծուն, որ իրեն փրկել է, որ ինքն աշխատելու է մեղքեր չգործել՛՛,-բացատրեց նա: 

Իսկ վարդը Քրիստոսի խորհուրդն է: 

Քահանան սակայն ասաց, որ  մեզ մոտ ժողովուրդը միշտ վայրենաբար է նշում տոնը, փողոցում անցնողների վրա առանց հասկանալու ջուր են լցնում:

՛՛Ես էլ եմ տուժել այս ջրոցիներից, երբ հեռուստատեսությունում էի աշխատում, ինձ մի անգամ ջրեցին ու կամերան փչացավ՛՛,-պատմեց նա: Տեր հայրը նաև հիշեց, որ մի անգամ էլ ջրելուց հայտնի երգչուհիներից մեկի քույրն է մահացել: Նրա հարսանեկան արարողակարգի մեկնելու ժամանակ մեքենան ջրել են, և վարորդն ուղղությունը փոխել է ու վթարի ենթարկվել: 

՛՛Ժողովուրդը վայրենաբար է նշում, մեկ-մեկ չափը անցնում են, չեն հետևում իրենց իրենց շարժումներին՛՛,-եզրափակեց նա: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ