22 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

“Թափթփուկ” լրագրող՝ ոստիկանության կոդը /վիդեո/

Երեկ հուլիսի 4-ին  “Հարսնաքար” ռեստորանային համալիրի մոտ “Վահե Ավետյան” նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկաններից մեկը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին զեկուցել է իրավիճակի մասին: Ռադիոկապի /ռացիայի/ ձայնը բարձր էր եւ Օսիպյանին նա տեղեկացրել է, որ գտնվում են ռեստորանի դրոշի մոտ:

-Ովքե՞ր են,-հարցրել է Օսիպյանը:

-Մի երկու հոգի ակտիվիստներ են,  մեկ էլ մի էրկու հոգի թափթփուկ լրագրողներ,-պատասխանել է ձայնը:

Երեւանի փոխոստիկանապետից երկու լրատվամիջոցների ներկայացուցիչներ փորձել են պարզել, թե ինչ իրավունքով են ոստիկանները վիրավորում լրագրողներին եւ պատիվ են պահանջել:  Գնդապետ Օսիպյանը արադարացավ,  որ խոսքը լրագրողների մասին չէ, այլ դա իրենց հատուկ կոդավորումն էր: “Ամեն դեպքում ներողություն եմ խնդրում”,-ասաց Օսիպյանը:

Նրա պարզաբանումը տեսանյութում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ