07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

70-ականների լեգենդար “ԲԱՄԲԻՌ” ֆոլք-ռոք խմբի հիմնադիր Ջագը

Այսօր` հուլիսի 4-ին, 70-ականների լեգենդար “ԲԱՄԲԻՌ” ֆոլք-ռոք խմբի, ինչպես նաեւ հայկական ֆոլք-ռոքի հիմնադիր` Գագիկ Բարսեղյանի (Ջագ), ծննդյան օրն է:

2011 թ. Բամբիռը թողարկեց իր չորրորդ ալբոմը, որը նվիրված է երկու “լեռնեցի” տաղանդաշատ պոետների՝ Հովհաննես Թումանյանի 140 եւ Ռոբերտ Բըրնսի 250 ամյակներին։ Նույն թ. Թումանյանի թանգարանում տեղի ունեցավ ալբոմի շնորհանդեսը, որի ժամանակ խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Գագիկ Բարսեղյանը մշակույթի նախարարության կողմից պարգեւատրվեց ոսկե մեդալով՝ հայ ժամանակակից երգարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ “Բամբիռ” խմբի հիմնադրման 30-ամյակի առթիվ:

Ի ուրախություն հայ հանդիսատեսի` Ջագը համերգային երկու նոր ծրագիր է պատրաստում: Նախատեսվում է նաեւ նոր ալբոմի թողարկում: Հետագա մանրամասներին կարող եք տեղեկանալ ֆեյսբուքյան պաշտոնական էջից: 

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ