Վարչապետն ուրախ է արդյունքից
Այսօր Կառավարության նիստում օրակարգը սպառելուց հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցրեց, թե արդյոք հայտարարություններ կան: Ոչ մի հայտարարություն չկար, վարչապետն ինքը հայտարարություն արեց:
Վարչապետին ուրախացրել է այն, որ հայ ուսանող Նարեկ Թովմասյանը, ով սովորել է Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիք գյուղում, ընդունվել է աշխարհի լավագույն բուհ-երից մեկը՝ Ստենֆորդի համալսարան: ՛՛Ես կարծում եմ, որ ինչպես ես, այնպես էլ դուք շատ լավ եք զգում, որ նա ընդունվել է աշխարհի լավագույն համալսարաններից մեկը: Մեր դպրոցների տնօրենները մրցակցում են իրար հետ, թե շրջանավարտների քանի տոկոսն են ընդունվում բուհ-եր: Կարծում եմ՝ այդ մրցակցությունը դրական արդյունք է տալիս՛՛,-նկատեց վարչապետը:
Նա նշեց, որ այսօր արտրկրում սովորում է հայաստանցի 170 ուսանող և հանձնարարեց ԿԳՆ Արմեն Աշոտյանին տեսնել, թե որ դպրոցներն են ավարտել այդ աշակերտներն ու խրախուսել նրանց ուսուցիչներին: